ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտում ձեռքի գնդակի մարզահրապարակ է կառուցում

«Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտում ձեռքի գնդակի մարզահրապարակ է կառուցում
17.04.2017 | 14:14

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Ստեփանակերտում մեկնարկել է հանդբոլի մարզահրապարակի կառուցումը:

Ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի գործարարների ֆինանսավորմամբ, հայտնում է հիմնադրամի պաշտոնական կայքը:


Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800 քմ դաշտ, 102 նստելատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան:


Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաև ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի շրջակա դպրոցների ավելի քան 3000 աշակերտի:

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ